Լրահոս

31.01.2012 09:29


Սպիտակ տունը պնդում է, որ Բաշար Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է

Ինչպես տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է երկրի վերահսկողությունը և նրա վարչակարգի տապալումն անխուսափելի է:

Մեկնաբանելով Մոսկվայում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև առանց նախապայմանների բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկությունը` Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն բավարար տեղեկատվություն չունի տվյալ հարցով, սակայն ընդհանուր առմամբ «կողմ է Սիրիայի հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանը»:

-Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Դամասկոսը չկատարեց Արաբական պետությունների լիգայի պահանջները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բ. Ասադին թույլ չի տա այսուհետ եւս հարստահարել սիրիական ժողովրդին, - ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը