Լրահոս

31.01.2012 00:08


Հերքում են

Հարգելի գործընկեր` ««Հայկական Մեդիա Խումբ» Տեղեկատվական և Իրավական Կենտրոն» Հ/Կ-ը երբևէ չի աջակցել և չի պատրաստվում աջակցել որևէ քաղաքական ուժի, մասնավորապես, օտարերկրյա ծագում ունեցող: Պաշտոնապես հերքում ենք «Վլադիմիր Պուտին» ակումբի հիմնադրման աջակցությունը «Հայկական Մեդիա Խմբի» կողմից:

Կազմակերպության անվան շահարկումը "Պուտին" ակումբի ստեղծման շրջանակներում համարում ենք վարկաբեկում և չենք բացառում հարցի հետագա բարձրաձայնումը դատական ատյաններում:

Հարգանքով`

««Հայկական Մեդիա Խումբ» Տեղեկատվական և Իրավական Կենտրոն»

Հ/Կ փոխնախագահ`

Լևոն Ջանփոլադյան

Այս խորագրի վերջին նյութերը