Լավրով. «ԵՄ–ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը ոչ մի լավ բանի չի բերի»
Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրալիայում հայտարարել է, թե Եվրամիության կողմից Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը ոչ մի լավ բանի չի բերի:
–Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է այն դիրքորոշումը, որ պատժամիջոցներն արդյունք չեն տալիս, իսկ առանձին դեպքերում հակառակ հետևանք են ունենում։ Տվյալ դեպքում մենք այն օրինաչափության ականատեսն ենք, որ ցանկացած գործողություն ծնում է հակագործողություն: Դա ոչ մի լավ բանի չի բերի,–նշել է նա:
ԵՄ երկրներ իրանական նավթի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ Թեհրանից հնչող սպառնալիքների վերաբերյալ Լավրովն ասել է, թե Ռուսաստանն այդ իրադրության հետ ոչ մի կապ չունի:
–Իրանի որոշումը պայմանավորված Է հուլիսի 1-ից իրանական նավթի մատակարարումներից հրաժարվելու ԵՄ-ի որոշմամբ,ընդգծել է նա:
Ըստ Լավրովի՝ Իրանն ունի նավթի իրացման այլ շուկաներ, և ԵՄ–ի արգելքները ոչ մի խնդիր չեն ստեղծի նրա համար: