Թուրքիայի դեսպան. «Ֆրանսիան պետք է լքի Մինսկի խմբի համանախագահությունը»
Ինչպես հաղորդում է «1news.az»–ը, ադրբեջանաթուրքական դիվանագիտական հարաբերությունների ձևավավորման 20–ամյակին նվիրված համաժողովի ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըջը հայտարարել է, թե ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիան ցույց տվեց իր անարդարացի դիրքորոշումն ու շարունակում է այդ ոգով։
Դեսպանի խոսքերով՝ պաշտոնական Փարիզը, ըստ էության, վերածվել է ոչ թե միջնորդի այլ կողմի, որը պաշտպանում է հակամարտող երկրներից մեկին։
–Իսկ նման բանը անթույլատրելի է դիվանագիտական միջնորդության մեջ,–ասել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ Թուրքիան այս հարցը մոտակա ժամանակաշրջանում կբարձրացնի ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ սյլ միջազգային կազմակերպություններում։
–Մեր կողմից այս ուղղությամբ աշխատանքեր են տարվելու։ Եվ եթե Ֆարնսիան հարգում է իրեն, նա ինքը պետք է մտածի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից հարժարվելու մասին,–հավելել է դիվանգետը։