Լրահոս

30.01.2012 16:20


ՀԱԿ–ը դաշինքով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

ՀԱԿ–ը դաշինքով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդել է, որ Կոնգրեսի քաղխորհրդի բուռն քննարկումների արդյունքում ՀԱԿ–ի մաս կազմող 18 կուսակցություններն ընդունել են համատեղ հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 2008-ին ընտրված նոր իշխանությունների ղեկավարման 4 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական անկում, արտագաղթ, թալան և այլն։ Նշվում է նաև, որ իշխանության հետ երկխոսության միջոցով սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորությունը սպառելուց հետո ՀԱԿ–ի ութօրյա նստացույցի արդյունքում Կոնգրեսը գլխավոր կարգախոս հռչակեց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը. «Խորհրդարանական ընտրությունները դիտարկվում են որպես Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք»։ Ըստ հայտարարության՝ ՀԱԿ–ի մաս կազմող 18 կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի համամասնական նախընտրական ցուցակին, ապա Զուրաբյանը տեղեկացրել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, իսկ անդրանիկ քննարկումը տեղի կունենա հենց այսօր։ Միաժամանակ Զուրաբյանն ավելացրել է. –Մենք պատրանք չունենք և չենք կարծում, որ դա հեշտ է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը