Պետական եկամուտների կոմիտեի և ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում 2012թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և կանխվել է կեղծված օղի և կոնյակ իրացնելու հերթական խոշոր դեպքը: Կեղծարարների համար գայթակղիչ այս բիզնեսը մշտապես գտնվում է ՊԵԿ տեսադաշտում: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները, ստանալով հերթական ահազանգը կեղծիքի խոշոր խմբաքանակի վերաբերյալ, օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցների հետ համատեղ մեկնել են դեպքի վայր: Արսեն Անտոնյանի և Հայկ Առաքելյանի կողմից առանձնակի խոշոր չափի կեղծ օղու և կոնյակի իրացումը կանխվել է Երևանի Իսակովի պողոտայում` դեպի Մալաթիա-Սեբաստիա համայնք տանող կամրջի վրա: Պարզվել է, որ հայտնի սուպերմարկետներից մեկի մենեջեր Արսեն Անտոնյանը և տարադրամի փոխանակման կետի անվտանգությունն ապահովող ոստիկան Հայկ Առաքելյանը, նախապես համաձայնության գալով ոմն Սամվելի հետ, վերջինիցս վերավաճառելու և վաճառքից միջնորդավճար ստանալու նպատակով ձեռք են բերել տարբեր տարողությամբ կեղծված` հայտնի ապրանքանիշի օղու պիտակներով 60 շիշ, ինչպես նաև «Ախթամար» և «Նաիրի» կոնյակների պիտակներով 16 շիշ:
Հայտնաբերված կեղծ օղիները և կոնյակները խոշոր հարկ վճարողների տեսչությունը ուղարկել է ՊԵԿ հետաքննության վարչություն, որտեղ և փաստի առթիվ ՀՀ քր. օր. 188 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Մանրամասները պարզելիս գործով վկաներ Արսեն Անտոնյանը և Հայկ Առաքելյանը կեղծված ապրանքի վերաբերյալ տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ: Ավելին, քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաև, որ Սամվելը Երևանի բնակիչ Սարմեն Գասպարյանն է, ում բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են հանրության կողմից առավել ընդունված օղու և կոնյակի տարատեսակ պիտակներով տարբեր տարողությամբ` շուրջ 70 դատարկ շիշ, ինչպես նաև ոսկեփայլ ստվարաթուղթ, հանրահայտ օղիների և կոնյակների պիտակներ, դատարկ տուփեր, ալյումինե խցանատիպ թաղանթներ: Ինքնակոչ ձեռներեց Սարմեն Գասպարյանն իր ցուցմունքում խոստովանել է, որ սա իր առաջին նման ձեռնարկն է` միաժամանակ պարզաբանելով, որ կեղծված արտադրանքը պատրաստել է էժանագին օղուց և կոնյակից` դրանք մատուցելով թանկարժեք շշերով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կանխվել է կեղծ օղի և կոնյակ իրացնելու խոշոր դեպք