Լրահոս

11.05.2009 11:41


Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի և Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Նախագահ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ ուղևորվել է Շուշի: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել է եռատոնի առիթով մատուցված պատարագին:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Շուշիում ԼՂՀ ՊԲ սպայական կազմի համար կառուցված շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

ՀՀ Նախագահը մասնակցել է նաև Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը կազմակերպված հանդիսավոր երեկոյին:

Այս խորագրի վերջին նյութերը