Լրահոս

30.01.2012 15:51


Լևոն Զուրաբյան. «Այսօր երկրի տեր դառնալու շուրջ ձևավորվում է աննախադեպ համախմբում»

Լևոն Զուրաբյան. «Այսօր երկրի տեր դառնալու շուրջ ձևավորվում է աննախադեպ համախմբում»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀԱԿ–ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին վերլուծության վերաբերյալ Տեր–Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱԿ–ում այդ հարցով չկա փոխհամաձայնություն, արդյոք այսօր այդ տարաձայնությունները հաղթահարվե՞լ են, պատասխանել է.

–Այո՛, Տեր–Պետրոսյանն ասել էր, որ կոնսենսուս չկա։ Մեծ հաշվով, արդեն ոչ էլ սրվածություն կա այդ հարցով։ Այսինքն, կոնսենսուսի շուտափույթ անհրաժեշտություն էլ չկա։ Բայց եթե ՀՀԿ–ԲՀԿ հակասությունները շարունակվեն և խորանան, ապա դա կստեղծի լուրջ նախադրյալներ ավելի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար։ Եթե կոալիցիայի ներսում ստեղծված է մի իրավիճակ, երբ կոալիցիայի մի գործընկերն ինչ–ինչ պատճառներով (մենք չենք ցանկանում վերլուծել սա, կամ եթե պետք լինի, կվերլուծենք հետագայում) չի ցանկանում ենթարկվել հակաժողովրդական պլաններին, դա լրջագույն նախադրյալներ է ստեղծում ՀՀԿ–ի կողմից իրականացվող կեղծիքները նվազեցնելու համար։ Եվ մենք պատրաստ ենք համագործակվել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ «Ժառանգության», ՀՅԴ–ի, ինչու չէ՝ նաև ԲՀԿ–ի, ընտրակեղծիքների դեմ համատեղ ճակատ կազմելու ուղղությամբ։

Զուրաբյանը հավելել է, որ այսօր կա աննախադեպ գիտակցում, որ ընտրակեղծիքները մեծ վնաս են բերում հայոց պետականությանն ու ժողովրդին առհասարակ։

Այսօր երկրի տեր դառնալու շուրջ ձևավորվում է լրջագույն, աննախադեպ համախմբում։ Ավելի լավ ընթացք ինձ ուղղակի դժվար է պատկերացնել,– հայտարարել է Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը