Լրահոս

30.01.2012 15:37


Ասադի ընտանիքը փորձել է փախչել Սիրիայից

Եգիպտական «Ալ Մասրի ալ Յոում» թերթը գրում է, որ սիրիացի ապստամբները խոչընդոտել են նախագահ Բաշար Ասադի ընտանիքի՝ հունվարի 29–ի երեկոյան երկրից հեռանալուն։

Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են մայրաքաղաք Դամասկոսից դուրս բերել նախագահի կնոջը, երկու երեխաներին, Ասադի մորը և զարմիկին։ Ընդդիմության տվյալներով՝ մի քանի ավտոմեքենաների նախագահական շարասյունը շարժվում էր դեպի օդանավակայան, երբ նրանց վրա են հարձակվել զինված ապստամբները, ինչի արյունքում փոխհրաձգություն է սկսվել, և ավտոմեքենաները հարկադրված են եղել վերադառնալ նախագահական նստավայր։

Երկրում չդադարող զինված բախումների հետևանքով Արաբական պետությունների լիգան հայտարարել է իր դիտորդական առաքելության դադարեցման մասին։ Դրանից առաջ Բաշար Ասադը մերժել է ԱՊԼ առաջարկությունները՝ հրաժարական ներկայացնել, դադարեցնել բախումները և իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը