Լրահոս

30.01.2012 14:35


Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը լուծվելու է

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը լուծվելու է

2012–ին ոչնչացվելու է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Այն կա՛մ Հայաստանում կոչնչացվի, կա՛մ կտեղափոխվի 3–րդ երկիր։ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը ոչնչացնելու համար ԳԷ հիմնադրամը 5 մլն դրամ կհատկացնի։

Բնապահպանության նախարարն ասել է նաև, որ այս տարվա գերակա ուղղություններից մեկն էլ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու լճին հարակից շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներն են։

Այս խորագրի վերջին նյութերը