Արմեն Ռուստամյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը չի թողնի
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեռ չի որոշել, թե Արթուր Աղաբեկյանի փոխարեն՝ ո՞վ է ստանձնելու ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի հորդորով ՀՅԴ-ն հետ վերցրեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարվելու իր դիմումները։ Սակայն Արթուր Աղաբեկյանը հրաժարվեց իր պաշտոնից։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ի տարբերություն Արթուր Աղաբեկյանի, չի հրաժարվի իր պաշտոնից։ Այս մասին «7օր»-ին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
-Չի թողնի, որովհետև շատ լուրջ ծրագրեր կան, որոնք պրն. Ռուստամյանն առաջիկայում կներկայացնի: Մեր հասարակությունը ևս մեկ անգամ կհամոզվի, թե ինչքան կարևոր է այդ պաշտոնը պահելը, այդ լծակն ունենալը, որպեսզի նաև էական ազդեցություն ունենանք հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ-ի կարգավորման գործընթացի վրա,- ասել է Ա. Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այդ մասին Ա. Ռուստամյանն առաջիկայում առավել մանրամասն կհայտարարի։