Մայք Թայսոնը շատ ջերմ և հոգատար է աղավնիների հանդեպ։ Թայսոնի խոսքերով՝ աղավնիների հանդեպ իր ունեցած սերն է թույլ տալիս նրան կարիերայի ավարտից հետո մնալ նորմալ հոգեբանական և ֆիզիկական վիճակում։
Մայքն ամեն կերպ հոգում է իր թռչունների մասին։ Նախկին բռնցքամարտիկը ուրախությամբ է համաձայնել մասնակցել աղավնիների միջև կազմակերպվող հեղինակավոր մրցապայքարին, որը կայանալու է առաջիկայում ՀԱՀ-ում։
Այդ մրցաշարի մասնակիցների թվում են լինելու նաև Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ի աղավնիները։ 85-ամյա թագուհին ևս սիրում է ժամանակ անցկացնել աղավնիների հետ և հույս ունի, որ նրանք կհաղթեն։
Ինչպես պատմել է ինքը՝ Թայսոնը, աղավնիների հանդեպ իր սերը դեռ բռնցքամարտից առաջ է ծնվել իր կյանքում։ «Իմ առաջին մարտը տեղի է ունեցել աղավնու պատճառով, - ասել է Մայքը, - մի երիտասարդ, ով ինձանից խոշոր էր, վերցրեց աղավնուս և աչքիս դիմաց կոտրեց նրա վիզը։ Անցավ մի քանի տարի, բայց ես մինչ այսօր հիշում եմ այդ տեսարանը, որը խորը հետք է թողել հոգումս։ Ես բռունցքներով հարձակվեցի այդ երիտասարդի վրա և ծեծեցի նրան»։
Թայսոնը կմրցի Անգլիայի թագուհու դեմ