Լրահոս

20.11.2010 12:08


Ռասմուսեն. «Չեմ կարծում, թե մենք կարող ենք Ղարաբաղում դեր խաղալ»

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնելու է Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը նախ և առաջ թմրադեղերի հետ պայքարի ոլորտում։ «Euronews»-ը հայտնում է, որ այդ մասին Լիսաբոնում մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությանը, նախ և առաջ՝ Աֆղանստանում թմրադեղերի սպառնալիքին հակազդելու ուղղությամբ»-նշել է գլխավոր քարտուղարը։

Ռասմուսենը  նաև ավելացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ իր դերը չի տեսնում։ «Չեմ կարծում, թե Ղարաբաղում մենք կարող ենք դեր խաղալ»-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը