Լրահոս

30.01.2012 11:23


Վրացիները Օբամային գինի են ուղարկել

Վրացիները Օբամային գինի են ուղարկել

Վրացական «Ամերիկայի բարեկամների ակումբ»–ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպես նվեր, վրացական «Մուկուզանի» ապրանքանիշի կարմիր գինի է ուղարկել։

«Մենք խորհրդանշական այդ նվերն ուղարկում ենք Վրաստանի և ԱՄՆ–ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20–ամյակի կապակցությամբ,–ռուսալեզու «Newsgeorgia.ru» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ակումբի ղեկավարը և հավելել, որ այս քայլն ուղղված է նաև ԱՄՆ–ում վրացական գինու տարածմանը։

Նշենք, որ Հունվարի 30–ին ԱՄՆ Սպիտակ տանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Հաղորդվում է, որ հանդիպումը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20–ամյակին, չնայած որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ լրջորեն կքննարկվի նաև Իրանի շուրջը ստեղծված իրավիճակը։

«Ամերիկայի բարեկամների ակումբ»–ի ղեկավարը չի բացառել, որ Օբաման կորոշի հենց այդ օրը համտեսել իրենց նվերը։

Այս խորագրի վերջին նյութերը