Ւրանը ՄԱԳԱՏԷ–ի տեսուչների այցի նկատմամբ լավատեսորեն է տրամադրված
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե ՄԱԿ-ի՝ իրենց երկիր ժամանած միջուկային տեսուչների այցի առնչությամբ շատ լավատեսորեն է տրամադրված։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը:
–Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի արդյունքների առնչությամբ… Այս այցի ընթացքում նրանք կստանան իրենց հարցերի պատասխանները։ Մենք թաքցնելու բան չունենք,-հայտարարել է Սալեհին։
Այնուամենայնիվ, պատշոնական Թեհրանը հայտարարել է, թե Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կդադարեցնի, եթե պարզվի, որ միջուկային տեսուչները պարզապես գործիք են դրսի ուժերի ձեռքին:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին էլ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին զգուշացրել է, որ եթե նրանք «տրամաբանական, պրոֆեսիոնալ և տեխնիկական» աշխատանք չկատարեն, Արևմուտքը կարող է տուժել դրա հետևանքներից, իսկ Իրանը այլևս չի համագործակցի ՄԱԳԱՏԷ–ի հետ։