Լրահոս

30.01.2012 10:48


Իրանը 5–15 տարով արգելք է սահմանում Եվրոպայի մի շարք երկրներ նավթի արտահանման վրա

Իրանը մոտակա ժամանակներում կդադարեցնի նավթի արտահանումը դեպի Եվրոպայի մի քանի երկրներ։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին։

Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի նման գործողությունները պատասխանն են նրա նկատմամբ կիրառվող թշնամական պատժամիջոցների։ Փաստաթուղթը պատրաստ կլինի այս շաբաթ։

«Սպառնալիքը մենք կվերածենք առավելության և 5–15 տարով արգելք կսահմանենք նավթի արտահանման վրա»,–հայտարարել է Իրանի մեջլիսի ազդեցիկ պատգամավորներից մեկը։

Նավթի փոխնախարար Ահմադ Հալեբանին էլ հայտարարել է, թե Իրանը ոչ մի խնդիր չի ունենա օրական 700 հազ. բարել նավթ արտահանելու հարցում, որից հրաժարվում է Եվրոպան։ Այն կարող է գնել Հնդկաստանը, որը նավթային ոլորտում աշխուժորեն համագործակցում է Իրանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը