Լրահոս

30.01.2012 10:22


«ՖԱԹՀ»–ը և «ՀԱՄԱՍ»–ը պատրաստվում են համագործակցության

«ՖԱԹՀ»–ը և «ՀԱՄԱՍ»–ը պատրաստվում են համագործակցության Իսրայելի հետ բանակցությունների անարդյունք ավարտից հետո պաղեստինյան «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումները մտադիր են պայմանավորվել համագործակցելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։ Ներկայումս հանդիպում է նախապատրաստվում պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի և «ՀԱՄԱՍ»–ի ղեկավար Հալիդ Մաշալի միջև։ Նախնական հանդիպումը նախատեսված էր փետրվարի 1–ին, սակայն հետաձգվել է։ Աբաս–Մաշալ հանդիպմանը, ինչպես սպասվում է, կքննարկվեն տարածաշրջանի իրավիճակը և Իսրայելի հետ հակամարտության հնարավոր լուծումները, ինչպես նաև Պաղեստինի՝ ՄԱԿ–ի անդամ դառնալու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Պաղեստինում քաղաքական պառակտում էր տեղի է ունեցել 2007թ.։ Դրանից հետո Գազայի հատվածի ղեկավարումը ստանձնել է «ՀԱՄԱՍ» խմբավորումը, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափի ղեկավարությունն իրենց վրա են վերցրել «ՖԱԹՀ»–ի անդամները։  

Այս խորագրի վերջին նյութերը