Լրահոս

30.01.2012 10:05


Սիրիայում միայն կիրակի օրը մարտերի պատճառով առնվազն 66 մարդ է զոհվել

Սիրիայում միայն կիրակի օրը մարտերի պատճառով  առնվազն  66  մարդ է զոհվել

Հունվարի 29-ին Սիրիայում բախումների հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Բախումները տեղի են ունենում հիմնականում Համա, Ռանկուս և այլ քաղաքներում։ Վերջերս մարտեր են տեղի ունենում նույնիսկ մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում։ Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 200 մարդ։ Այդ կապակցությամբ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դադարեցրել է իր միջնորդական առաքելությունը Սիրիայում։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չընդունեց բախումներին վերջ տալու ու խնդիրը լուծելու ԱՊԼ–ի առաջարկը, որը նախատեսում էր նախագահի հրաժարականը և իշխանության փոխանցումը ժամանակավոր կառավարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը