Սարկոզին հայտարարել է ավելացված արժեքի հարկը 1,6%–ով բարձրացնելու մասին
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հեռուստատեսությամբ հայտարարել է ավելացված արժեքի հարկը 19,6%–ից 21,2%–ի հասցնելու մասին։
ԱԱՀ–ի բարձրացման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ. հոկտեմբերին։
Այս քայլը, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնց մասին հայտարարել է Սարկոզին, ուղղված են ֆրանսիական գործարարներին աջակցելու և գործազրկության դեմ պայքարին։
Նախագահը նաև հաղորդել է այն մասին, որ սոցիալական հարկը՝ CSG–ն ևս կբարձրանա։