Լրահոս

30.01.2012 09:47


Թուրքիան չի միանա Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Թուրքիան չի միանա Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ստամբուլում կայացած Պարսից ծոցի արաբական երկրների խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա ԵՄ–ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներին։

–Թուրքիան համաձայն չէ Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներ կիրառելու հետ,–թուրք նախարարի խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Այնուամենայնիվ, խոսքը գնում է այն պատժամիջոցների մասին, որոնք չեն ընդունվել ՄԱԿ–ի կողմից.բոլոր այն պատժամիջոցները, որոնց կիրառման որոշում է կայացրել նաև ՄԱԿ–ը, Թուրքիան կողջունի.

–Իհարկե, ՄԱԿ–ի բանաձևերը իրավապես պարտավորեցնող են, բայց մյուս միակողմանի պատժամիջոցները պարտադիր չեն, և թուրք–իրանական տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ միջազգային իրավունքի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը