ԵՄ ղեկավարները կքննարկեն Եվրոպայի ֆինանսական իրավիճակը
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, այսօր Բրյուսելում կմեկնարկի Եվրոպայի տնտեսական վիճակին նվիրված Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Ենթադրվում է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի բյուջետային փաթեթը, սակայն եվրոպական ղեկավարները մտադիր են նաև մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում գործազրկության խնդրին։
Աշխատատեղերի քանակը ռեկորդային մակարդակով իջել է վերջին շրջանում ԵՄ երկրներում։
Միևնույն ժամանակ, դրական տեղաշարժ կարող է լինել նաև Հունաստանում։
Մասնավորապես, հնարավոր է բանկերի հետ պետական պարտքի մի մասը չեղյալ հայտարարելու մասին համաձայնություն ձեռք բերվի։