Լրահոս

28.01.2012 11:15


ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահին

ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահին

Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ: Այս տարի մենք ազգովի տոնում ենք հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակը, իսկապես ժողովրդական բանակ, որն անցնելով բարդ ու հերոսական ուղի` դարձավ մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Դուք կանգնած եք եղել ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ` որպես Գերագույն հրամանատար, անում եք հնարավորը, որպեսզի այն լինի հզոր ու մարտունակ, պատրաստ ամեն պահի հաջողությամբ կատարելու իր առջեւ դրված խնդիրները: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր անմնացորդ ծառայում են հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայոց բանակի ողջ անձնակազմին նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի եւ Արցախի, մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի:

Այս խորագրի վերջին նյութերը