Լրահոս

27.01.2012 18:10


Էրդողանի առաջարկությունն ընդունվել է ոչ ամբողջությամբ

Թեոդոսիայի տեղանվանական հանձնաժողովը դեմ է հանդես եկել քաղաքի փողոցներից մեկի անվանափոխությանը։ Ինչպես փոխանցում է «Երկրամաս» օրաթերթը, այդ հանձնաժողովը դեռևս այս տարվա առաջին նիստի ժամանակ քննարկել է արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու կիսանդրին տեղադրելու և քաղաքի փողոցներից մեկը նրա անունով փոխելու հարցը։

Այվազովսկու հիմնադրամի նախագահ Արդաշևսկին նշել է, որ ինքը համաձայն է «Հարավային հարևան երկրի ոմն Թ. Էրդողանի» առաջարկությանը։ Բանն այն է, որ հանձնաժողովը համաձայնել է տեղադրել Գաբրիել Այվազովսկու կիսանդրին, սակայն մերժել է փողոցներից մեկը վերանվանել նրա անունով, քանի որ քաղաքում Այվազովսկի անունով արդեն կան պողոտա, փողոց և նույնիսկ նրբանցք։ Այվազովսկու անունով նոր փողոցը բազմաթիվ անհարմարություններ կպատճառի քաղաքի բնակիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը