Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսում ավարտվեց արտահերթ հրավիրված քաղխորհրդի նիստը, որին չի մասնակցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։
«7օր»–ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է. «Նիստում կոնսենսուսով որոշվել է, որ ՀԱԿ–ն իր մասը կազմող քաղաքական ուժերի հետ դաշինքով է մասնակցելու այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:
Այս նիստին չի քննարկվել համամասնական ցուցակի հարցը, և ոչ էլ այն՝ արդյոք ՀԱԿ–ը մեծամասնական ընտրակարգով կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ։
Ըստ Արամ Մանուկյանի՝ ձևաչափի և այլ հարցերի քննարկումները ՀԱԿ–ում կսկսվեն երկուշաբթի օրվանից։
ՀԱԿ–ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով

7or.am