Լրահոս

27.01.2012 17:43


Թուրքիան, ի հեճուկս Իսրայելի, կֆինանսավորի ՀԱՄԱՍ–ին

Թուրքիան, ի հեճուկս Իսրայելի, կֆինանսավորի ՀԱՄԱՍ–ին

ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան չինովնիկն «Al-Sharq» թերթին ասել է, որ Թուրքիան կսկսի նյութապես աջակցել խմբավորմանը։ Մոտակա շաբաթներին այդ նպատակով Գազայում պետք է բացվի թուրքական ներկայացուցչություն։ Թուրքերն իրենց համապատասխան գործունեությունը կքողարկեն «Գազայի վերականգնման աշխատանքների պրոյեկտների» ներքո։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com»–ը։

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գազայի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիեի՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Հունվարի 30-ին Հանիեն պատրաստվում է այցելել Իրան՝ իր մյուս դաշնակցին ու դոնորին։

Այս խորագրի վերջին նյութերը