Լրահոս

28.01.2012 10:00


Վ. Շիրխանյան. «Եթե երկիրը ռազմական առումով անվտանգ է, նշանակում է՝ բանակն իր ֆունկցիան կատարում է»

Վ. Շիրխանյան. «Եթե երկիրը ռազմական առումով անվտանգ է, նշանակում է՝ բանակն իր ֆունկցիան կատարում է» ՊՆ նախկին տեղակալ, Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանն ամփոփելով ՀՀ բանակի կազմավորման 20–ամյա պատմությունը՝ ասել է, որ պետք է դիտարկել, թե այսօր բանակն իր գործառույթը՝ երկրի  անվտանգության ապահովումը, կատարո՞ւմ է, թե՞ ոչ։ –Եթե երկիրը ռազմական առումով անվտանգ է, նշանակում է, որ բանակն իր ֆունկցիան կատարում է։ Մյուս խնդիրները հրամանատարության ու բանակի ներքին խնդիրներն են, որոնք բանակը պետք է լուծի աստիճանաբար, և այն, ինչ անհրաժեշտ է, հասցվի  հասարակությանը։ Բանակի հետ հարաբերություններն այս սկզբունքով պետք է կատարվեն։ Այսօր քանի որ պատերազմ չկա, բայց կա հակառակորդ, որը շատ է ուզում պատերազմով հետնվաճումներ անել, սակայն չի կարողանում, նշանակում է՝ մեր բանակն իր ֆունկցիան կատարում է։ Տրամաբանական է, չէ՞։ Այսինքն, մեր բանակն իր ֆունկցիան կարողանում  է կատարել զինադադարից մինչ այսօր։ Իսկ մինչ զինադադարը հրաշալի կատարել է իր պարտականությունը՝ մեծագույն հաղթանակ տանելով,–ասել է նա։ Ըստ Վահան Շիրխանյանի՝ բանակի ներքին խնդիրներն էլ պետք է լուծվեն երկրի սոցիալ–տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը զուգահեռ։ –Այս ամենը փոխկապակցված խնդիրներ են։ Եթե երկրում լուծվեն սոցիալ–տնտեսական, բարոյահոգեբանական խնդիրները, բանակը շատ ավելի առողջ կլինի,–ընդգծել է նա։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը