Կաշառակերության դեմն առնելու չինական բանաձևը՝ «Ինձ նվիրում են, իսկ ես չեմ ուզում»
Չինաստանի իշխանությունները բավական արտառոց միջոց են մշակել երկրում խայտառակ չափերի հասնող կաշառակերության դեմն առնելու համար։ Գուանդուն նահանգում հատուկ բանկային հաշիվ է բացվել. եթե չինովնիկը չի դիմանում կաշառքի գայթակղությանը, ապա ստացած կաշառքի գումարը ստանալուն պես նա պետք է ուղարկի այն այդ հատուկ հաշվին։ Բնականաբար, այդ ամենը պետք է իրականացվի մինչև համապատասխան պետական ստուգումները։ Այսպես, եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվի, որ չինովնիկը վերցրել է կաշառքը, բայց միաժամանակ ուղարկել է գումարը հատուկ բանկային հաշվին, նրան կարդարացնեն։ Հակառակ դեպքում, ըստ չինական օրենսդրության, եթե կաշառքն առանձնապես խոշոր չափերի է հասնում, կաշառակերին սպառնում է մահապատիժ, լավագույն դեպքում՝ ցմահ բանտարկություն։ Ընդ որում, կպատժվի ոչ միայն կաշառքը վերցնող չինովնիկը, այլ նաև կաշառքը տված անձը։
Հետաքրքրական է, որ բացված հաշվի համարը բավական խորհրդանշական է՝ 35581. չիներենով այս թիվը համահունչ է «Ինձ նվիրում են, իսկ ես չեմ ուզում» կարգախոսին։