Հարցազրույց ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյան
-ՀՀ նախագահը գտնվում է Ստեփանակերտում։ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանն Արցախի քաղաքական վերնախավի հետ քննարկումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։
-Առայժմ այդ մասին տեղեկություններ չկան։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում ինչ-որ բան պարզ լինի։ Համենայն դեպս, ակնկալվում էր, որ նման քննարկումներ լինելու են։
-Վերջին գործընթացների առումով, տրամադրությունները Արցախում ինչպիսի՞ ն են։
-Ղարաբաղում որոշակի խլրտում է սկսվել։ Կա լուրջ մտահոգություն։ Ընդ որում, ամենատարբեր խավերում, շրջանակներում և այլն, կան մտավախություններ։ Եվ քանի որ Արցախում բևեռացվածություն չկա, չգիտեմ լա՞վ է դա, թե՞ վատ, գործում է քաղաքական ընդհանուր մեկ բևեռ։ Ուշագրավ է, որ նույնիսկ այս քաղաքական միասնության պայմաններում կա լուրջ մտահոգություն։ Այսինքն, կապ չունի իշխանություն, ոչ իշխանություն' կան լուրջ կասկածներ։
-Ի՞նչով է արտահայտվում այդ մտահոգությունը։
-Հարցը տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկվում է։ Ես միշտ կատակով ասել եմ, որ ղարաբաղյան խնդիրը Ղարաբաղում հրատապ չէ։ Սա պարադոք էր, աբսուրդ էր։ Այսօր իրավիճակը փոխվել է. Ղարաբաղի հարցը սկսել է հետաքրքրել ղարաբաղցիներին։ Հիմա մենք այդ փուլում ենք։
-Արցախում կա՞ մտահոգություն, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փորձում է ակտիվ դերակատարում ունենալ։
-Ես ընդհանրապես կարծում եմ, որ ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում նոր աշխարհակարգի հիմք է դրվում։ Համենայն դեպս, դա ուրավագծվում է։ Եվ այս ենթատեքստում եմ ես դիտարկում վերջին շրջանում Թուրքիայի ակտիվացումը։ Չեմ կարծում, որ Թուրքիան այնպիսի լուրջ խաղացող է, որ կարևորագույն հարցերում կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, կամ ինչ-որ հարցում փոխել տարածաշրջանի մթնոլորտը։
-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի ակտիվացումը։
-Իմ կարծիքով դա տարբեր հանգամանքներով է պայմանավորված։ Այսօր ընդհանուր մեծ խաղ է գնում։ Եվ Թուրքիայի ակտիվացումը չեմ ուզում միայն Թուրքիայի մասով դիտարկել։ Իհարկե նա ունի այդ ցանկությունը։ Սակայն դրա մեջ ես առանձնապես լուրջ վտանգ չեմ տեսնում։ Թուրքիան միշտ էլ ցանկացել է իր խաղը խաղալ։ Ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե որքանո՞վ է Թուրքիայի մտադրությունը համապատասխանում լուրջ խաղացողների ծրագրերին։ Սա է, որ պետք է հասկանալ։
-Իսկ հայկական կողմն, ըստ Ձեզ, որքանո՞վ է կարողանում կողմնորոշվել բավականին արագ զարգացող ներկայիս գործընթացներում։
-Այս հարցում կա անհանգստություն։ Սակայն այսօր ավելի շատ ինֆորմացիայի կարիք ունենք։
Գեղամ Բաղդասարյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյան