Սոչիում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժել է նաև Հայկական փողոցը
Ինչպես տեղեկացնում է «Life News»–ը, Սոչիի մերձակայքում գտնվող Բարանովկա գյուղում տեղի ունեցած սողանքի հետևանքով 35 տուն է քանդվել: Ավելի քան 150 մարդ մնացել է անօթևան։ Տուժածների թվում կան նաև հայեր, քանի որ հիմնականում քանդվել են Հայկական, Չերեշնևի և Կոմբինատովսկա փողոցների տները:
Սոչիի փրկարար ծառայությունը նշել է, որ աղետի վայրի բոլոր բնակիչները տարհանվել են:
Տուժածները հայտնել են, որ տարօրինակ ձայներից արթնացել են ու խուճապահար դուրս եկել տնից:
Սոչիում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժել է նաև Հայկական փողոցը