Գյումրիում առևտրականներն ահազանգում են, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իրենք չեն կարողանում Թուրքիայից ապրանք ներմուծել Հայաստան, քանի որ ապրանքներ փոխադրող «Կարգո» համակարգն անհայտ պատճառներով չի աշխատում կամ հրաժարվում է սպասարկել հայ առևտրականներին: Ըստ առևտրականների՝ հայ-թուրքական առևտրային հարաբերությունների սառեցման պատճառը Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն է:
–Տոներից հետո մենք չենք կարողանում թարմացնել և համալրել մեր ապրանքատեսականին: «Կարգո» համակարգը չի աշխատում Հայաստանի ուղղությամբ, մենք էլ ապրանք չենք կարողանում բերել: Բացի այդ, առևտրականների հետ խնդիրներ են առաջանում սահմանի վրա: Ինչ-որ լուրջ խնդիրներ կան: Ասում են, որ թուրքական կողմն այս կերպ պատժում է հայերին Ֆրանսիայի ընդունած օրենքի պատճառով: Հիմա չգիտեմ, թե ինչքանով են լուրջ այս պատճառները, սակայն փաստը մնում է փաստ, որ մենք ապրանք չենք բերում,–«7օր»–ին ասել է Գյումրի կենտրոնում շորեղենի առևտրով զբաղվով Կարինեն:
Վերջինս նաև նշել է, թե խոսակցություններ կան, որ հայկական կողմը կամ փոխադրող ընկերություններն իրենց հերթին պատրաստվում են բարձրացնել 1կգ–ի համար մուծվող վճարները:
–Մյուս կողմից էլ ասում են, որ նոր թանկացումներ են լինելու, դրա համար էլ խոչընդոտներ են հարուցվում ապրանքների ներմուծման համար: Մեր տեղեկություններով՝ Թուրքիայից ապրանք բերելու հնարավորություն կունենանք միայն փետրվարի 15-ից հետո ,–ասել է առևտրականը:
Առևտուրը Թուրքիայի հետ սառեցվա՞ծ է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի