Վահագն Չախալյանի շնորհավորական ուղերձը հայկական բանակի 20-ամյակի և իր որդու 5-ամյակի կապակցությամբ
2012թ. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այդ օրը նաև լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի որդու ծննդյան 5-րդ տարին: Տարածելու խնդրանքով «Երկիր» միությանն է փոխանցվել Վահագն Չախալյանի հետևյալ ուղերձը:
Շնորհավորում եմ իմ որդի՝ Ռուբեն Չախալյանի հնգամյա ու Հայկական բանակի 20-ամյա հոբելյանները: Հավատացած եմ, որ նորօրյա պատմության Հունվարի 28-ը մեր պետության, Հայկական լեռնաշխարհի, աշխարհասփյուռ հայության ապագա հազարաբյուր տարիների ստեղծարար ու խաղաղ գոյապահպանման գրավականն է:
2012թ. հունվարի 27,
Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի գաղութ, Վրաստան
ՎահագնՉախալյանիգործիմասին
ՋավախքահայքաղաքականգործիչՎահագնՉախալյանը 2008թ. հուլիսի 21-ինձերբակալվելև 2009թ. ապրիլի 7-ինպատիժներիգումարմանսկզբունքիկիրառմամբ 10 տարվաազատազրկմանէդատապարտվելվրացականդատարանիկողմիցմիշարքշինծումեղադրանքներիհիմանվրա: Էականխախտումներովուղեկցվողդատավարությանարդյունքումջավախքահայգործիչըմեղավորէճանաչվել «հանրայինկարգըխախտողզանգվածայինմիջոցառումներիկազմակերպմանևակտիվմասնակցության», «իշխանությաններկայացուցչիդեմխուլիգանության» և «զենք-զինամթերքիպահպանման» համար: Մեղադրանքներըհիմնվածեն 2005-06թթ. ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Չախալյանիքաղաքականգործունեությաննառնչվողփաստերիկողմնակալուխեղաթյուրվածներկայացմանվրա:
Վահագն Չախալյանի շնորհավորական ուղերձը հայկական բանակի 20-ամյակի և իր որդու 5-ամյակի կապակցությամբ
2012թ. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այդ օրը նաև լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի որդու ծննդյան 5-րդ տարին: Տարածելու խնդրանքով «Երկիր» միությանն է փոխանցվել Վահագն Չախալյանի հետևյալ ուղերձը:
Շնորհավորում եմ իմ որդի՝ Ռուբեն Չախալյանի հնգամյա ու Հայկական բանակի 20-ամյա հոբելյանները: Հավատացած եմ, որ նորօրյա պատմության Հունվարի 28-ը մեր պետության, Հայկական լեռնաշխարհի, աշխարհասփյուռ հայության ապագա հազարաբյուր տարիների ստեղծարար ու խաղաղ գոյապահպանման գրավականն է:
2012թ. հունվարի 27,
Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի գաղութ, Վրաստան
Վահագն Չախալյանի գործի մասին
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել և 2009թ. ապրիլի 7-ին պատիժների գումարման սկզբունքի կիրառմամբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել վրացական դատարանի կողմից մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Էական խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության», «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության» և «զենք-զինամթերքի պահպանման» համար: Մեղադրանքները հիմնված են 2005-06թթ. ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Չախալյանի քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ ու խեղաթյուրված ներկայացման վրա:
Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը հասարակական լայն հնչեղություն է ստացել Հայաստանում և սփյուռքում: 2009-11թթ. մի շարք հայկական և սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպություններ հայտարարություններ են ընդունել և այլ քայլեր ձեռնարկել ի պաշտպանություն ջավախքահայ գործչի: Չախալյանի նկատմամբ անարդար դատավճռի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Փարիզում, Լիոնում և Երևանում:
Վահագն Չախալյանը վրաց իշխանությունների դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բողոքի քննությունը ներկայումս ընթացքի մեջ է: