Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին,
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին,
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին
ԴԻՄՈՒՄ
Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում: Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ևս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ: Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. «Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը»: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդերլանդներ – 16.5 մլն բնակչություն- 120 ցմահ դատապարտյալ, Շվեդիա – 9.5 մլն բնակչություն- 170 ցմահ դատապարտյալ և այլն:
Մենք` «Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները» թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք`
1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:
2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:
3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:
4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:
5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.
1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:
2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:
3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն:
P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար: Արդեն ստորագրել են 7 ՀԿ-ներ: