Լրահոս

27.01.2012 13:25


Մարգար Օհանյանի գործով վկաները հաստատել են, որ քիչ բենզին են ստացել, սակայն ավելի են ներկայացրել

Մարգար Օհանյանի գործով վկաները հաստատել են, որ քիչ բենզին են ստացել, սակայն ավելի են ներկայացրել

ՃՈ ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարության ժամանակ հարցաքննված վկա, ՃՈ առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ իրենք տարբեր ժամանակաշրջանում ստացել են 6 հազար լիտր բենզին, սակայն դրա փոխարեն հաշվետվություններում ներկայացրել են 15 հազար։ Վկան ասել է, որ բենզինը ստացել է գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանից, ով ասել է, որ բենզինի պակասուրդից ստացված գումարը ծախսվելու է անվադողեր ձեռքբերելու վրա։

Հաջորդ վկան, 2–րդ գումարտակի 4–րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը նույնպես ասել է, որ տարբեր ամսիներ ստորագրել են ստացած տարբեր քանակության բենզինի հաշվետվությունների տակ։ Ամսական մոտ 4–4,5 տոննա են ստացել, սակայն հաշվետվություններում ներկայացրել են 8 տոննա։

–Գումարտակի հրամանատար Կարախանյանն ասում էր, որ ավելի է գրվում, որպեսզի ավտոմեքենայի վազքը շատ լինի և հնարավոր լինի անվադողեր ստանալ։ Մեքենաներն ամեն մի 35–40կմ վազքի դիմաց անվադող են ստանում։ Ստորագրում էինք, որ անվադող ստանայինք,–հայտարարել է վկան։

Նա նաև ավելացրել է, որ գումարտակի հրամանատարին ներակայացրել է աշխատակիցների բողոքներն առ այն, որ ստացված բենզինը չի բավականացնում լիարժեք աշխատանք իրականացնելու համար, սակայն ՃՈ վարչության պետ Մարգար Օհանյանին այդ բողոքների մասին չի հայտնել։ Իսկ ամեն ամիս պարբերաբար բենզին ստանալուց չի ստորագրել որևէ փաստաթղթի տակ, այլ միայն ամսվա վերջում է դա փաստթաթղթավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը