Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց գերակշռող մասը զինծառայություն չի անցել
- Ուսադիրկրելնուհայրենիքինծառայելը
իսկականտղամարդուգործէ:
Ս.Սարգսյան -27.01.11թ.
Հայաստանի Բանակը 20 տարեկան է: Շնորհավոր և փառք ու պարծանք բոլոր նրանց, ովքեր ուսադիրներով են կերտել այս մեծ տոնը՝ հիրավի իսկական տղամարդիք:
Հավանաբար, սա է պատճառը նաև, որ զարգացած գրեթե բոլոր երկրներում պետական պաշտոնների չեն կարող նշանակվել զինծառայություն չանցած անձինք, ինչն, անկասկած, երկրի անվտանգության համար կարևորագույն խնդիր է:
Այդպես էր նաև մեր երկրում, սակայն Ս.Սարգսյանի ստորագրած օրենքով այն փոխվեց և այսօր, մասնավորապես, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց գերակշռող մասը զինծառայություն չի անցել՝ Կառավարությունը՝ Վարչապետի և փոխվարչապետի, ԱԺ ղեկավարությունը՝ խոսնակի, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերն՝ իրենց ղեկավարների, Կենտրոնական բանկն՝ իր նախագահի, Գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ՎԴ և ՍԴ նախագահները և այլն:
Եվ այսօր այս «տղամարդիկ» են մեր երեխաներին բացատրում զինծառայության անհրաժեշտության մասին, մոռանալով, որ նույն կերպ պետք է վարվեն իրենց երեխաների հետ: Այդ իմաստով, բավական է միայն հիշատակել Վարչապետի որդի Երևանի ՀՀԿական քաղաքապետին կամ ՀՀԿ ականավոր գործիչներ՝ ԱԺ խոսնակի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի զինծառայություն չանցած բալիկներին /համապատասխանաբար՝ Վարչապետի օգնական և ԱՆ փոխնախարար/:
Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց գերակշռող մասը զինծառայություն չի անցել
- Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելը
իսկական տղամարդու գործ է:
Ս.Սարգսյան -27.01.11թ.
Հայաստանի Բանակը 20 տարեկան է: Շնորհավոր և փառք ու պարծանք բոլոր նրանց, ովքեր ուսադիրներով են կերտել այս մեծ տոնը՝ հիրավի իսկական տղամարդիք:
Հավանաբար, սա է պատճառը նաև, որ զարգացած գրեթե բոլոր երկրներում պետական պաշտոնների չեն կարող նշանակվել զինծառայություն չանցած անձինք, ինչն, անկասկած, երկրի անվտանգության համար կարևորագույն խնդիր է:
Այդպես էր նաև մեր երկրում, սակայն Ս.Սարգսյանի ստորագրած օրենքով այն փոխվեց և այսօր, մասնավորապես, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց գերակշռող մասը զինծառայություն չի անցել՝ Կառավարությունը՝ Վարչապետի և փոխվարչապետի, ԱԺ ղեկավարությունը՝ խոսնակի, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերն՝ իրենց ղեկավարների, Կենտրոնական բանկն՝ իր նախագահի, Գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ՎԴ և ՍԴ նախագահները և այլն:
Եվ այսօր այս «տղամարդիկ» են մեր երեխաներին բացատրում զինծառայության անհրաժեշտության մասին, մոռանալով, որ նույն կերպ պետք է վարվեն իրենց երեխաների հետ: Այդ իմաստով, բավական է միայն հիշատակել Վարչապետի որդի Երևանի ՀՀԿական քաղաքապետին կամ ՀՀԿ ականավոր գործիչներ՝ ԱԺ խոսնակի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի զինծառայություն չանցած բալիկներին /համապատասխանաբար՝ Վարչապետի օգնական և ԱՆ փոխնախարար/:
Այսինքն, ՀՀԿական «տղամարդկությունը» շարունակվում է...
...Սա ՀՀԿ-ի այսօրվա նվաճումներից մեկը:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/