Օբաման սխալներ է գործում «ամեն ժամ, ամեն օր», բայց երկրորդ ժամկետ է ուզում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ընդունում է, որ իր նախագահության ընթացքում շատ սխալներ է թույլ տվել, սակայն մտադիր է երկրորդ ժամկետով էլ նախագահել, քանի որ «երկիրը դրա կարիքն ունի»: Այս մասին Օբաման հայտարարել է «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
–Ես կասկած չունեմ, որ այժմ ես` որպես նախագահ, ավելի լավն եմ, քան այն օրը, երբ Սպիտակ տուն մտա, քանի որ հիմա ես ավելի շատ փորձ ունեմ,–հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, թե ինքը սխալներ է թույլ տալիս «ամեն ժամ, ամեն օր», սակայն միշտ սովորում է և փորձ է ձեռք բերում:
Նա մեղադրել է նաև Հանրապետական կուսակցության անդամներին, ովքեր փորձում են «սևացնել» նախագահին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գենգրիչին, ով Օբամային մեղադրել էր հիմարության համար և նրան անվանել «մթերային կտրոնների նախագահ»: