ՀՀ ԱԳ նախարարն ու Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա:
Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը:
Լիտվայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրեցին երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը:
Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:
Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատեց Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Լիտվայի կառավարությունների միջեւ մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպում ունեցավ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի պատգամավորների հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասը նշեց, որ հայ-լիտվական առնչությունները գալիս են դարերի խորքից եւ ստուգված են պատմության ընթացքում փոխադարձ բարեկամության դրսեւորումներով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լիտվական խորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանի այցելության ծրագրում նախատեսված էին նաեւ հանդիպումներ լրատվամիջոցների հետ. մասնավորապես Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հարցազրույց տվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությանը, նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը համատեղ ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:
Պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախարար Նալբանդյանը նախ երախտագիտություն հայտնեց Լիտվային դեռ 2005 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ ասաց.
«Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որեւիցե քննադատության: Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ մեկն այսօր խանգարում է կարգավորմանը, ապա դա հենց Թուրքիան է: Թուրքիայից հնչում է, թե այդ օրենքը խմբագրում է պատմությունը: Ցավոք սրտի մի ողջ ժողովրդի համար ողբերգություն դարձած պատմության սեւ էջերն արդեն գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես հնարավոր լինի դա անել, ապա ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխարգելման միջոցով, որպեսզի թույլ չտրվի, որ աշխարհը ականատես լինի նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների:
Սենատի կողմից հաստատված օրինագիծը չի վերաբերում ինչ-որ կոնկրետ երկրի: Այստեղ տեղին է հայտնի ասացվածքը, թե ում գլխին է գլխարկը վառվում: Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներով լի արձագանքը, ես կասեի չափազանցված արձագանքը, մեղադրանքներով լի արձագանքը բոլոր այն երկրների հանդեպ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրա զոհը դարձած հայ ժողովրդի, ցեղասպանության արդյունքում ձեւավորված հայկական Սփյուռքի հանդեպ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունները, թուրքական կողմի՝ այդ չափազանցված՝ ժխտողականության դրսեւորումներով լի արձագանքը վկայում է պետական մակարդակով ժխտողականության քաղաքականության մասին: Դա շատ վտանգավոր երեւույթ է: Եվ այս ամենը ապացուցում է Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Այդ որոշումը պետք է աջակցություն ստանա այլ երկրների կողմից, որպեսզի թույլ չտրվեն մարդկության դեմ նոր հանցագործություններ»:
Արձագանքելով նույն հարցին՝ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը նշեց. «Ուշ, թե շուտ պատմությունը թակում է ներկայի դռները, եւ մենք պետք է բացենք դրանք: Մենք պետք է առճակատվենք պատմությանը, մենք պետք է գնահատենք այն ինչ կատարվել է բաց, շիտակ եւ ազնիվ ձեւով: Առանց դրա մենք երբեք չենք ունենա խաղաղություն կայուն միջպետական հարաբերություններում: Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ պետք է քննարկել պատմությունը, իսկ նրանք, ովքեր ասում են, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին՝ սխալ են: Փոխադարձ հարաբերություններում անհարթություններն ու անվստահությունը առկա կլինեն մինչեւ մենք չկարգավորենք հաշիվներն անցյալի հետ»:
Ավարտելով այցելությունը Լիտվա՝ Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան: