Փառքի արահետում հայտնվել են Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը
Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, երեկ Մայքլ Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը հայտնվել են Հոլիվուդում՝ Գրաումանի Չինական թատրոնի դիմաց՝ Փառքի արարհետի վրա:
Հետքերը թողել են հանգուցյալ երգչի երեխաները, նրա մարզակոշիկների և հայտնի ձեռնոցի միջոցով, իսկ դրանց կողքին երեխաները թողել են սեփական ափերի հետքերը:
Ջեքսոնի երեխաներից բացի, արարողությանը մասնակցել են նրա ընտանիքի այլ անդամներ, ինչպես նաև երգիչ Ջասթին Բիբերը և շուրջ 100 հանդիսատես: Նրանց առաջ ելույթ են ունեցել «Դյու Սոլեյ» կրկեսի դերասանները, որոնք հունվարի 27-29-ին Լոս Անջելեսում Ջեքսոնին նվիրված շոու կներկայացնեն:
Փառքի արահետում են հայտնի շատ մարդկանց թողած ձեռնահետքերն և ոտնահետքերը:
Փառքի արահետում հայտնվել են Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը
Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, երեկ Մայքլ Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը հայտնվել են Հոլիվուդում՝ Գրաումանի Չինական թատրոնի դիմաց՝ Փառքի արարհետի վրա:
Հետքերը թողել են հանգուցյալ երգչի երեխաները, նրա մարզակոշիկների և հայտնի ձեռնոցի միջոցով, իսկ դրանց կողքին երեխաները թողել են սեփական ափերի հետքերը:
Ջեքսոնի երեխաներից բացի, արարողությանը մասնակցել են նրա ընտանիքի այլ անդամներ, ինչպես նաև երգիչ Ջասթին Բիբերը և շուրջ 100 հանդիսատես: Նրանց առաջ ելույթ են ունեցել «Դյու Սոլեյ» կրկեսի դերասանները, որոնք հունվարի 27-29-ին Լոս Անջելեսում Ջեքսոնին նվիրված շոու կներկայացնեն: Փառքի արահետում են հայտնի շատ մարդկանց թողած ձեռնահետքերն և ոտնահետքերը: