Լրահոս

15.01.2011 14:23


Սկսվում է Իրանի միջուկային օբյեկտների դիտարկումը

Եգիպտոսի, Վենեսուելայի, Կուբայի և Սիրիայի ներկայացուցիչները սկսում են Իրանի միջուկային օբյեկտների երկօրյա դիտարկումը։

Հունվարի 4-ին Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային միջնորդների «վեցյակին» հրավիրել էր այցելել Իրանի միջուկային օբյեկտներ։

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան դիտարկմանը մասնակցելու չէին հրավիրվել։

Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Եվրամիությունը մերժել են Իրանի հրավերը։ Իրանի միջուկային ծրագրերն Արևմուտքում լուրջ մտավախություն են առաջացնում։

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է այդ ծրագրերի խաղաղ բնույթի մասին, սակայն ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարծում են, որ այդ հայտարարությունները քողարկում են միջուկային զենքի ստեղծումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը