Լրահոս

27.01.2012 09:10


ՄԱԿ ԱԽ–ը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ նիստ կանցկացնի

ՄԱԿ ԱԽ–ը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ նիստ կանցկացնի

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան փակ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ–ում ֆրանսիական առաքելության ներկայացուցիչներին։

«ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ Նյու–Յորքում փակ խորհրդակցություն կանցկացնի, որպեսզի քննարկի այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն Սիրիայի նկատմամբ»,–ֆրանսիական առաքելության ներկայացուցչի խոսքերն է մեջբերել գործակալութունը ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Մարոկկոյի ներկայացուցիչները նախատեսվող հանդիպմանը կներկայացնեն բանաձևի նախագիծ, որը մշակվել է արևմտյան երկրների և Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ։ Բանաձևի այդ նախագծում, ինչպես ենթադրվում է, Բաշար Ասադին իշխանությունից հեռանալու կոչ է արված։

Այս խորագրի վերջին նյութերը