Հովսեփ Խուրշուդյան. «Կարինե Հակոբյանի հնչեցրած ոչ բոլոր մտքերն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հանդես գալով մամլո ասուլիսում, հնչեցրել է որոշ մտքեր, որոնցից ոչ բոլորն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: Այսպես` նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունման նպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնում է, որ բոլոր կուսակցությունների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից պետք է տեղի ունենան օրենքի տառին համապատասխան` ապահովելով ազատ եւ օրինական մրցակցություն: Այդ իմաստով մենք չենք գտնում, որ որևէ կուսակցություն, որը գործում է օրենքի շրջանակներում, պետք է խնդիր ունենա ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ի կողմից գրանցում ստանալու առումով:
Մենք նաեւ բարձր ենք գնահատում բոլոր այն կուսակցությունների դիրքորոշումը, ովքեր միացել են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ նախաձեռնությանը` մեծամասնական ընտրական համակարգից հրաժարվելու նպատակով ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:
Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ