Լրահոս

26.01.2012 20:08


ԵԽԽՎ-ում՝ Ցեղասպանության, Հրանտ Դինքի և Թեղուտ վերաբերյալ հռչակագրեր

ԵԽԽՎ-ում՝ Ցեղասպանության, Հրանտ Դինքի և Թեղուտ վերաբերյալ հռչակագրեր

«Ժառանգությունից»տեղեկացնում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր: «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված առաջին փաստաթուղթը, որին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, առնչվում է Հայաստանի բնապահպանական ճգնաժամին եւ մասնավորաբար` Թեղուտի խնդրին: Հռչակագրում նշվում է` «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը եւ պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»: Հռչակագիրն ամբողջությամբ տես` http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc12/EDOC12847.htm Երկրորդ փաստաթուղթը` «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից, անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում: Հռչակագիրն ամբողջությամբ տես` http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc12/EDOC12849.htm

Այս խորագրի վերջին նյութերը