Կբանակցեն ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաև բանակցությունները` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երևանում: