Լրահոս

09.05.2009 15:22


Բակո Սահակյանը ԼՂՀ–ն ցանկանում է տեսնել որպես բանակցային կողմ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանակցություններում պետք է վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը։

-Այսօրվա բանակցություններն ընթանում են խանգարված ձևաչափով, որտեղ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու ՀՀ նախագահը ջանում են վերականգնել Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը։ Ըստ այդ որոշման՝ ԼՂՀ-ն բանակցային կողմ է հանդիսանում։

Ի դեպ, ԼՂՀ ԱԺ 20 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել ԼՂ-ը բանակցային կողմ դարձնելու հայտարարության տակ։ Նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաև ԼՂ-ի հասարակական կազմակերպությունները։

Ադրբեջանի իշխանություններին էլ Բակո Սահակյանը կոչ է արել հրաժարվել ծայրահեղ ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մոտեցումներից՝ ասելով, որ լուծումը միայն խաղաղ ճանապարհն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը