Դատական վեճ է սկսվել «Ինտերգեմ Տեխնոլոգիա»–ի և «Ինգո Արմենիա»–ի միջև
«7օր»–ի խմբագրությունը «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ–ից նամակ է ստացել, որտեղ մասնավորապես ասված է.
«Հայտնում ենք Ձեզ, որ 23.11.2011թ.-ից դատական վեճ է սկսվել «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի միջև, որի հետևանքով «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ցուցաբերում է ոչ իրավաչափ պահվածք՝ փորձելով «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ին հասցնել թե՛ գույքային, թե՛ անձնական վնաս` վտանգի տակ դնելով վերջինիս բարի, գործարար համբավը:
Պարբերաբար «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն զանգահարում է «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի միջոցով ապահովագրված և վերաապահովագրված ապահովադիրներին, հավաստիացնում, որ «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն իրավունք չուներ իրականացնել ապահովագրություն «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ԱՊՊԱ պայմանագրերով, քանի որ համագործակցության պայմանագիրը դադարեցվել է, և առաջարկում ապահովադիրներին մոտենալ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի գրասենյակ, և նորից կնքել ԱՊՊԱ պայմանագիր:
Ավելացնեմ նաև, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի միջոցով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ից ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք բերած այն ապահովադիրները, որոնք ունեցել են վթար, «Ինգո Արմենիան» հրաժարվել է հատուցելուց, նույն պատճառաբանությամբ, սակայն, «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի կողմից նույն հարցի վերաբերյալ գրավոր պատասխան պահանջելուց հետո միանշանակ հատուցել է:
Նկարագրված պահվածքով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ցանկանում է հասնել 2 նպատակի` 1. խնդիրներ ստեղծել «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի և վերջինիս ապահովադիրների միջև, որոնց հետևանքով համապատասխան չտեղեկացված ապահովադիրները կփորձեն կրկին ապահովագրվել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում և հետ կպահանջեն «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ին վճարած ապահովագրավճարները, 2.վարկաբեկել Ինտերգեմ Տեխնոլոգիայի բարի համբավն ու շուկային դուրս մղել:
Ի պատասխան ստեղծված իրավիճակի՝ «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն հայտնում է իր գործակալներին և իր միջոցով ապահովագրություն իրականացրած բոլոր ապահովադիրներին, որ «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն իրականացնում է բնականոն գործունեություն, բոլոր 5 ապահովագրական ընկերությունները, որոնց հետ առկա են համագործակցության պայմանագրեր, շարունակվում է առ այսօր, ցանկացած ապահովագրություն միանշանակ ենթակա է հատուցման:
«Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն կոչ է անում խուճապի չմատնվել, իսկ եթե կառաջանան հատուցմանը վերաբերող խնդիրներ, առավելապես և մասնավորապես Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի հետ, անմիջապես դիմե՛ք «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի իրավաբանական բաժին, որտեղից էլ անմիջապես կվերականգնվի ձեր խախտված իրավունքը»:
«7օր»–ը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին։ PR մենեջեր Գայանե Դավթյանն ասել է, որ դատական ատյաններին իրե՛նք են դիմել տվյալ ընկերության գործը քննելու համար, և միայն դատարանի որոշումից հետո իրենք մեկնաբանություններով հանդես կգան։

7or.am