Լրահոս

26.01.2012 16:43


Ա. Արզումանյան. «Ներկայիս ընտրական համակարգը բացառում է ընդդիմության հաղթանակը»

Ա. Արզումանյան. «Ներկայիս ընտրական համակարգը բացառում է ընդդիմության հաղթանակը» Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձել է համամասնական–մեծամասնական ընտրակարգի շուրջ ծավալվող բանավեճին՝ նշելով, որ այն այսօրվա հրամայականն է։ –Հարցն այն չէ, թե որ համակարգն է ավելի լավը. այս գաղափարն առաջ է եկել ընդդիմության դառը փորձից,–կարծում է բանախոսը։ Ա. Արզումանյանը վստահ է, որ ներկայիս ընտրական համակարգը բացառում է ընդդիմության հաղթանակը, քանի որ մեծամասնականով անցած բոլոր պատգամավորներն էլ իշխանության ներկայացուցիչներ են։ Նա նաև հավելել է, որ իշխող կուսակցությունը գիտակցում է, որ 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում իր համար բարդ կլինի ինքնավերարտադրությունը։ –Եթե բացենք մեծամասնականով անցած պատգամավորների ցուցակը, կտեսնենք, որ բոլորն էլ ունեն մականուններ և տիրապետում են մեծ ռեսուրսների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը