Լրահոս

26.01.2012 16:33


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին:

«Հարգելի տիկին Բուայե Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս եւ հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:

Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ եւս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար:

Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը եւ այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:

Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը եւ ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել  Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:

Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ եւս կընտրեն այս ուղին»:

Այս խորագրի վերջին նյութերը