Լրահոս

26.01.2012 15:48


Հմայակ Հովհաննիսյանը դաշինքների ստեղծումն առաջիկա ընտրություններում անհավանական է համարում

Հմայակ Հովհաննիսյանը դաշինքների ստեղծումն առաջիկա ընտրություններում անհավանական է համարում

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքների ստեղծման հավանականությանը՝ ասել է.

–Ես չեմ կարծում։ Տեսե՛ք, եթե «Ազատ դեմոկրատները» միանան «Ժառանգությանը», նրանք արդեն ոչ թե 5, այլ 7 տոկոսի շեմը պետք է հաղթահարեն, և նրանք պետք է հաշվարկեն՝ եթե միանան, դա կավելացնի՞ իրենց հնարավորությունները, թե՞ ոչ, իսկ պետք է ավելացնի առնվազն 3 տոկոս, որովհետև շեմը 7 տոկոս է։ Եվ այստեղ էլ գալու են եզրակացության, որ ոչ։ Չեմ կարծում, որ նրանք կմիանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը