Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է իր դրական վերաբերմունքը 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, քաղաքագետը նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչել չի հաջողվի.
–Իհա՛րկե, այս ցայտնոտային վիճակում չի հաջողվի։ Իշխանությունը պատճառաբանում է, որ ժամանակ չկա և այլն, ու այդպիսով նրանք փորձում են ցույց տալ՝ իբր դեմ չեն հարցադրմանը, բայց ժամկետները չեն բավարարում այդ հարցը լուծել մինչև հերթական ընտրություններ։
Քաղաքագետն ընդգծել է, որ բիզնեսի և քաղաքականության տարանջատման համար անհրաժեշտ են մի քանի քայլեր՝ մեծամասնական ընտրակարգի վերացում, անցում 100%–անոց համամասնականի, Սահմանադրության համապատասխան հոդվածի (բիզնեսի և քաղաքականության տարանջատման վերաբերյալ) կյանքի կոչում և կիրառում։
–Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ինքը (Սերժ Սարգսյանը – «7օր») շտաբի պետ էլ է դառնում, այսինքն՝ և՛ նախագահ է, և՛ իշխող կուսակցության ղեկավար, և՛ իշխող կուսակցության առաջին համար, և՛ շտաբի պետ, ամեն ինչ։ Սա բացարձակ իշխանության կրողի հոգեվիճակ է, որն արդեն սկսել է նույնիսկ իր շվաքին՝ Միքայել Մինասյանին չվստահել։
Սերժ Սարգսյանը չի վստահո՞ւմ իր փեսային

7or.am