ԱԳ նախկին նախարար. «ԱԳՆ–ը ապրում է ԵԽԽՎ նիստից նիստ»
«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «100 հարց ու պատասխան» քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումյանը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունմանը՝ նշել է, թե շատ դեմ է, երբ մեր ազգային ողբերգությունը օգտագործվում է որևէ քաղաքական գործընթացի մեջ։
Նրա համոզմամբ այն չի կարելի կապել մեր դիվանագիտության հետ։
-Այն ավելի շատ Ֆրանսիայում ապրող հայկական մեծ համայնքի գործունեության արդյունք է,–կարծում է ԱԳ նախկին նախարարը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական մյուս երկրները նույնպես նման բանաձևեր կընդունեն։
Նա ցավով նշել է, որ ԱԳՆ–ը սպասարկում է ներկայիս ռեժիմին, ինչը շատ վտանգավոր է։
–ԱԳՆ–ը ապրում է ԵԽԽՎ նիստից–նիստ, Պրեսկոտի այցից մինչև մյուս այց,–գնահատելով ԱԳՆ գործունեությունը՝ ասել է բանախոսը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է փոխվել ԱԳՆ քաղաքականության մեջ 2008թ. հետո, բանախոսը ասել է, թե առաջին բացասական փոփոխությունը ԼՂ հարցում բավականին լուրջ նահանջներ են.
–Ոչ միայն նրա համար, որ ԼՂ–ը դեռևս բանակցության կողմ չի հանդիսանում, այլ նաև նրա համար, որ 2008թ. ի վեր ստորագրված փաստաթղթերը ուղղակի անընդունելի են Հայաստանի համար։

7or.am