ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Երևան քաղաքի վարչական առանձին շրջաններում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային նոր տեսուչներ, դիմում են հարկ վճարողներին` փորձելով նրանցից գումարներ կորզել: ՊԵԿ-ը հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 594 611 հեռախոսահամարով, կամ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:
ՀՀԿԱՊԵԿտեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
ՊԵԿ-ի հայտարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին